Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակում անպարտելի «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց` Ռոբերտ Արզումանյանի «Ուրարտու»-ին: «Սև ու սպիտակներն»-ն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած տասներկու խաղում տոնել է ութ հաղթանակ և չորս հանդիպում ավարտել է ոչ-ոքի: «Ուրարտու»-ն անցկացրած տասներեք խաղում տոնել է յոթ հաղթանակ, չորս ոչ-ոքի և երկու պարտություն: Նախորդ մրցափուլում Մանուել Տուլիպայի տղաները արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասան Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ի նկատմամբ, «Ուրարտու»-ն ևս հաղթանակ տոնեց Երևանի «Արարատ»-ի նկատմամբ 1:0 հաշվով:
Երկու թիմերն հանդիպումը մեկնարկեցին ակտիվ ֆուտբոլով նշենք նաև «Արարատ-Արմենիա»-ի և «Ուրարտու»-ի կազմերում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Մեկնարկային 20 րոպեներին գոլային պահեր չկային, սակայն հանդիպումը ընթացավ ակտիվ ֆուտբոլով, ճնշումներով և գնդակի արագ խաղարկումները: «Ուրարտու»-ի կազմում կարելի առանձնացնել 24-ամյա` Էրիկ Փիլոյանին ով «Նարնջագույնների» երկրորդ լավագույն ռմբարկուն է երկու գոլով լինելով պաշտպան դա լավ ցուցանիշ է: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի կազմում լավագույն ռմբարկուն 26-ամյա բրազիլացի` Բրունո Միշելն խփած տասը գոլով: Հանդիպման 36-րդ րոպեին 11մ հարվածով Ժոաո Լիմայի գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում խաղն ավելի բացվեց` «Ուրարտու»-ն սկսեց խորքից փոխանցումներով փորձել ճեղքել` «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանությունը ով խաղում է երեք կենտրոնական պաշտպանների առկայությամբ, սակայն եզրափակման փուլում հանդիպում է խնդիրների: 71-րդ րոպեի դրությամբ «Ուրարտու»-ն տիրում էր գնդակին ժամանակի 52/48% տոկոսային հարաբերությամբ, անցկացնելով 46 գրոհ, պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմը պատասխանել է 49-ով: Եզրային նետումից հետո` Մուրադյանը և խաղընկերները վտանգավոր գրոհ կազմակերպեցին, որը թույլ չտվեց եզրափակել` Ալեքսանդր Միշիևը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ բրազիլացի Բրունո Միշելը վերականգնում է հաշվի հավասարակշռությունը (1:1) 11մ հարվածով խփելով իր տասնմեկերորդ գոլը ընթացիկ առաջնությունում: «Ուրարտու»-ի կազմում նա ամենաշատ գոլ հեղինակած արտասահմանցի ֆուտբոլիստն է: Այսպիսով` «Արարատ-Արմենիա»-ն և «Ուրարտու»-ն խաղադաշտից հեռանում են խաղաղությամբ: