SPORTSWORLD.AM

Տարախչյանի հատկանիշները

08 նոյեմբերի 2025 | 15:55:59 | 348

Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական նախապատրաստվելու Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին: 23-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Ուրարտու»-ի կազմում 2020/21 մրցաշրջանում մասնակցելով 15 հանդիպման: 2021/22 մրցաշրջանում պաշտպանել է Գեղարքունիքի մարզը ներկայացնող «Սևան» ՖԱ-ի և «Նոա»-ի գույները, որտեղից մեկնել է զինվորական ծառայության («ԲԿՄԱ»): Տարախչյանը վերջին անգամ հավաքականի մարզաշապիկով կանաչ խոտածածկ է դուրս եկել 2024 թվականին: Այժմ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի 16-ակի չեմպիոն, ութակի գավաթակիր` «Փյունիկ»-ի կազմում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցելով 14 հանդիպման բոլոր մրցաշարերում դառնալով երեք գոլի հեղինակ:

 

Գևորգը խաղադաշտում հաճախակի օգնության հասնում խաղընկերներին գրոհների ժամանակ ապահովելով թիկունքը: Նա «Նռնագույնների» շարքը համալրել է այս տարվա հունվարին, հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ և կարող ենք ասել, որ հայ մասնագետի որոշումը դրական կանդրադառնա ազգային թիմի վրա: Ազգային Հավաքականի առկա խնդիրներից մեկը հարձակվողական կրակագիծն է (ինը համարի դիրք): Այդ խնդիրն հանգեցնում է գրոհների եզրափակման փուլի տապալմանը: Տարախչյանը խաղադաշտում տեղաշարժվում է արագ, փնտրելով գրոհների շարունակության տարբերակներ: Հավաքականի ճամբարում և խաղադաշտում սովորաբար լավ են հասկանում միմյանց երբ լինում են ակումբակիցներ: Ըստ sportsworld.am-ի համարձակ ֆուտբոլ է խաղում, մեկը մեկի դեմ իրավիճակում այդ հատկանիշի շնորհիվ ավելի շատ էր ստանդարտներ վաստակում հատկապես անկյունային հարվածներ:

 

ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: