ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի երրորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց չեխական «Սիգմա Օլոմոուց»-ին:
Հանդիպման մեկնարկում երեւանյան ակումբը սպարնած մրցակցի դարպասին, սակայն այն եզրափակել չհաջողվեց անհաջող փոխանցման հետևանքով: Հանդիպման տասներորդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը` Ֆիլիպ Սլավիչեկի գոլի շնորհիվ, ով երկրորդ հարվածը կատարեց դարպասաձողը անրադարձից հետո` (0:1): Հանդիպման 21-րդ րոպեին` Նարդին Մուլահուսեյնովիչը հավասարեցրեց հաշիվը (1:1)` «Սիգման» երեք րոպե անց կրկին առաջ անցավ հաշվի մեջ` Աբդուլայե Սիլլան առաջ մղեց իր թիմին (1:2): Ինչպես նշեց խորվաթ մասնագետը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` «Այն ֆուտբոլիստները, ովքեր կլինեն մեկնարկային կազմում և դուրս կգան փոխարինման ցույց կտան լավագույն որակները»: Հանդիպման 40-րդ րոպեին` Սանդրո Պերկովիչի տղաները դուրս գալով պաշտպանությունից կազմակերպեցին դիրքային գրոհ, բայց մրցակիցը թույլ չտվեց մոտենալ տուգանային հրապարակին:
Առաջին խաղակեսին գլխավոր մրցավար` Մոհհամադ Ուսման Ասլամը ավելացրեց ութ րոպե, որը բավականին ժամանակահատված է հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Նախորդ տուրում մրցակցի դաշտում` «Նոա»-ն ուժերը չափելով` «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ, որը ավարտվեց ոչ-ոքի (1:1) արդյունքով` Սերգեյ Մուրադյանը և խաղընկերները ցուցադրեցին իրենց բնորոշ ֆուտբոլը, բայց այս խաղում երկրորդ գնդակն բաց թողնելուց հետո` «Նոա»-ից բավականին երկար ժամանակ պահանջվեց ակտիվանալու համար: 84-րդ րոպեին տուգանային հարվածից հետո Հայաստանի ներկայացուցիչը կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց գնդակը չհատեց դարպասային գիծը, որից հետո` «Նոա» երեք գոլային պահ ստեղծեց, որոնք կրկին անհաջող էին: Այսպիսով «Նոա» կրեց իր առաջին պարտությունը այս մրցաշարում: