SPORTSWORLD.AM

Գվարդիոլան արձագանքել է Հոլանդի Չեմպիոնների լիգայում գրանցած եզակի նվաճմանը

06 նոյեմբերի 2025 | 12:44:30 | 136

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ` Պեպ  Գվարդիոլան մեկնաբանել է մայրաքաղաքայինների նորվեգացի հարձակվող` Էրլինգ Հոլանդի նվաճումը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ (4:1):

«Էրլինգ Հալանդը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի հինգ անընդմեջ խաղում՝ երեք տարբեր ակումբների կազմում։ Ամեն անգամ, երբ ես հանդես եմ գալիս մամուլի ասուլիսի, նա սահմանում է ևս մեկ ռեկորդ։ Ես ուրախ եմ նրա համար, նա արժանի է դրան։ Որքան ուժեղ է նրա շրջապատը, այնքան ավելի հեշտ է նրա համար գործելը։ Առաջատար ակումբներում հուսալի գործընկերները բարձրացնում են յուրաքանչյուր խաղացողի ներուժը», - ասել է Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Հալանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 21 գոլի և  երկու գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: