SPORTSWORLD.AM

Ալոնսո. «Խաղը բավականին հավասար էր»

05 նոյեմբերի 2025 | 13:29:06 | 130

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Խաբի Ալոնսոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Լիվերպուլի» դեմ խաղում։ Խաղն ավարտվել է անգլիական ակումբի 1:0 հաշվով հաղթանակով։

«Խաղը բավականին հավասար էր, բայց վերջում մենք շատ անկյունայիններ և տուգանային հարվածներ թույլ տվեցինք։»

 

Առաջին խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց երկրորդում շատ ավելորդ խախտումներ թույլ տվեցինք... Արդյունքում մենք կորցրեցինք նախաձեռնությունը և դժվարությամբ հասանք մրցակցի պաշտպանությանը։

«Խաղը հավասար էր և զգալիորեն տարբերվում էր «Մետրոպոլիտանո»-ում կայացած խաղից, երբ մենք 5-2 հաշվով պարտվեցինք «Ատլետիկո»-ին։ Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը, և պարտվելու շատ ձևեր կան», - Ալոնսոյի խոսքերն  մեջբերում է` «Movistar»-ը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: