SPORTSWORLD.AM

Ուեյն Ռունին կազմել է Պրեմիեր լիգայի լավագույն հինգ խաղացողների խորհրդանշական հավաքականը

03 նոյեմբերի 2025 | 13:39:44 | 156

«Մանչեսթեր Յունայթեդի», Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` Ուեյն Ռունին կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն հինգ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

«Ֆոդեն, Պալմեր, Սակա, Կայսեդո և Սալահ», - ասել է` Ռունին BBC-ի շոուի ընթացքում: Ռունին կարծում է, որ «Չելսիի» պաշտպանական կիսապաշտպան` Մոյսես Կայսեդոն պետք է պատասխանատու լինի թիմի պաշտպանության համար։

Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո` «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 19 միավորով երկրորդն տեղում է։ «Լիվերպուլը» Արնե Սլոթի ղեկավարությամբ 18 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: