Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակում Գյումրիի «Շիրակը սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վան»-ին: Թիմերի միջև կայացած վերջին տասը խաղում չարենվանյան ակումբը տոնել է ութ հաղթանակ մեկ անգամ հաղթել է «Շիրակը» 2023 թվականի հոկտեմբերին:
Առաջին խաղակեսում Արսեն Հովհաննիսյանի գլխավորած թիմը ցուցադրեց իրեն բնորոշ ֆուտբոլ և հանդիպման 22-րդ րոպեին` Ջեսսի Ակիլան բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին 23 րոպեներին ավելին անել չհաջողվեց:
Երկրորդ խաղակեսը Չարենցավանը ներկայացնող թիմը ակտիվ սկսեց և տիրում էր գնդակին ժամանակի 62/38% տոկոսային հարաբերակցությամբ: Հանդիպման 57-րդ րոպեին «Վանը» 11մ հարվածի իրավունք ստացավ, գնդակին մոտեցած` Դավիթ Կիրակոսյանի հարվածից հետո այն չհատեց դարպասային գիծը, սակայն վրա հասած` Լաուրա Սիլվա Ֆերեյրան հավասարեցնում է հաշիվը(1:1): Հանդիպման 63-րդ րոպեին 20-ամյա «Շիրակ» ՖԱ սան` Գագիկ Ալումյանը ով իր թիմի դարպասին բերեց 11մ հարվածը ուղղում է իր սխալը, տուգանային հրապարակի մատույցրից գրավում է` Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը (2:1): Ինչպես նախորդ, այս անգամ ևս Ռաֆիկ Միսակյանը և խաղընկերները հաղթողի կարգավիճակը երկար չպահպանվեց հանդիպման 75-րդ րոպեին կոլումբիացի` Ջեֆերսոն Գրանադան հավասարեցրեց հաշիվը (2:2): Հանդիպման ավելացված ժամանակում «Վանին» կրկին 11մ հարվածի իրավունք ընձեռնվեց, որտեղից անվրեպ «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ` Հրայր Մկոյանը:
Հիշեցնենք այս մրցափուլում կայացել էր երկու հանդիպում, որոնք ավարտվել են նույն հաշվով (2:1): Հայաստանի 16-ակի չեմպիոն «Փյունիկը» առավելության հասավ «ԲԿՄԱ»-ի նկատմամբ, իսկ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ի նկատմամբ: Հավելենք վաղը` նոյեմբերի 3-ին կկայանան «Գանձասար» «Ալաշկերտ» և «Արարատ» Ուրարտու» հանդիպումները: