SPORTSWORLD.AM

Սալահը բացատրեց «Լիվերպուլի» այս մրցաշրջանում ցուցաբերած վատ արդյունքների պատճառները։

02 նոյեմբերի 2025 | 20:01:10 | 166

Անգլիական «Լիվերպուլի»  հարձակվող` Մոհամեդ Սալահը դժգոհություն է հայտնել թիմի ընթացիկ մրցաշրջանի սկզբում գրանցած արդյունքներից և նաև կիսվել է իր կարծիքով, թե ինչ կարող է լինել դրանց հետևում։

«Ես գոհ չեմ մրցաշրջանի այս սկզբից։ Սա մեզ համար դժվար մրցաշրջան է, քանի որ մենք մի քանի նոր խաղացողներ ենք ձեռք բերել։ Նրանք լավ ձեռքբերումներ են, բայց նրանց ժամանակ է պետք թիմին հարմարվելու համար։ Մեզ պարզապես ժամանակ է պետք հարմարվելու և միմյանց խաղը հասկանալու համար։ Դրանից հետո ամեն ինչ լավ կլինի», - լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է Սալահի խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում։

«Լիվերպուլը» պարտվել է բոլոր մրցաշարերում իր վերջին ութ խաղերից վեցում։ Պրեմիեր լիգայի 10 խաղից հետո մերսիսայդցիները ունեն 18 միավոր և զբաղեցնում են երրորդ տեղը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: