SPORTSWORLD.AM

Գոնսալո Ռամոսը անցկացրեց իր 100-րդ խաղը ՊՍԺ-ի կազմում և դարնալով հաղթական գոլը։

02 նոյեմբերի 2025 | 15:10:43 | 185

 Լիգա 1-ի 11-րդ տուրի ՊՍԺ-ի և Նիսի միջև խաղը 24-ամյա պորտուգալացի հարձակվող Գոնսալո Ռամոսի համար 100-րդ խաղն էր ակումբի կազմում ։ Նա հաղթանակ բերեց իր ակումբին՝ գոլ խփելով 94-րդ րոպեին։

«Սա ինձ համար հատուկ խաղ էր և հատուկ օր, և այդ գոլը խաղը ավարտելու լավագույն միջոցն էր։ Մենք բոլորս ուզում էինք գոլ խփել և շատ լավ խաղացինք վերջին րոպեներին, բայց աշխատանքն ավարտելու համար անհրաժեշտ էր բնազդ և թիմային աշխատանք։ Սա չափազանց կարևոր է, քանի որ մենք չհաղթեցինք նախորդ լիգայի խաղում, և հաղթանակը միշտ կարևոր է։ Դա քեզ վստահություն է տալիս», - ասել է Ռամուշը ակումբի պաշտոնական կայքում։

11 խաղից հետո ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը 24 միավորով: Նիսը 17 միավորով ութերորդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: