SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» կարող է ուժեղացնել իր կազմը

02 նոյեմբերի 2025 | 13:01:26 | 185

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ստրասբուրգի» 23-ամյա հարձակվող` Խոակին Պանիչելիի ծառայություններով, տեղեկացնում է` «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ` «Բլաուգրանան» տպավորված է արգենտինացի ֆուտբոլիստի այս մրցաշրջանում ցուցադրած խաղով, քանի որ նա Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 10 խաղում խփել է ինը գոլ։

Ընթացիկ մրցաշրջանում Պանիչելլին մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: