Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է իր թիմի՝ Իտալիայի Սերիա A-ի տասներորդ տուրում «Կրեմոնեզեի» նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակից հետո։
«Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսի մեծ մասի ընթացքում, բայց մի փոքր դժվարացանք ընդմիջումից առաջ և հետո։ Ընդհանուր առմամբ, մենք շատ գոլային պահեր ունեինք, ուստի պետք է աշխատենք ավելի հանգիստ խաղալու վրա։ Մենք տեսնում ենք ներուժ։ Կոպմեներսին պաշտպանության եռյակում օգտագործելու գաղափարն այն էր, որ կիսապաշտպանությունում լրացուցիչ խաղացող ունենայինք նրա ճարպկությամբ, և նա հիանալի խաղ անցկացրեց իր վերաբերմունքի և թիմակիցների հետ փոխազդեցության առումով», - ասել է Սպալետին ակումբի պաշտոնական կայքում։
Տասը խաղից հետո «Յուվենտուսը» Սերիա A-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 18 միավորով, իսկ «Կրեմոնեզեն» Իտալիայի առաջնությունում 14 միավորով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։