SPORTSWORLD.AM

Ալոնոն հիասթափություն է հայտնել Վինիսիուսի չիրացրած 11 մետրանոցից

02 նոյեմբերի 2025 | 12:17:53 | 175

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Խաբի Ալոնսոն պատասխանել է հարձակվող` Վինիսիուս Ժունիորի կողմից Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ 4-0 հաշվով հաղթանակի ժամանակ չիրացված 11 մետրանոցի մասին հարցին ։ Բրազիլացին չիրացրել 11 մետրանոցը 43-րդ րոպեին։ Այդ պահին հաշիվը 2-0 էր՝ հօգուտ «Լոս Բլանկոսի»։

«Ես հիասթափված էի չիրացված 11 մետրանոցից, քանի որ հաշիվը կարող էր 3-0 լինել։ Դա հիասթափություն էր, այդքանը։ Մենք ունենք մշտական 11 մետրանոց իրացնող, և դա Մբապեն է։ Բայց խաղադաշտում խաղացողները կարող են որոշումներ կայացնել։ Ինձ դուր է գալիս, երբ նրանք գոլ են խփում 11 մետրանոցից։ Մբապեն դեռևս թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողն է», - Ալոնսոյի խոսքերն մեջբերում է` «Sport.es»-ը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: