Մադրիդի «Ռեալի» հարձակվող` Կիլիան Մբապեն նշել է, որ «Արքայական» ակումբը աստիճանաբար հարմարվում է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պահանջներին , ով «Ռեալ Մադրիդը» գլխավորեց անցյալ ամռանը։ Իսպանացի մարզիչը այդ պաշտոնում փոխարինեց Կառլո Անչելոտիին ։
«Ես աշխատել եմ մի քանի մարզիչների հետ և սովոր եմ, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայությունն ու ոճը։ Խաբին տարբերվում է Անչելոտիից. նա ունի աշխատանքի իր մոտեցումը, բայց աստիճանաբար մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ է նա ուզում։ Խաղադաշտում պարզ է, որ թիմը կատարելագործվել է մրցաշրջանի սկզբից ի վեր։ Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, բայց լավ ենք խաղում։ Թիմը ճիշտ ուղու վրա է և հույս ունի նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները», - նշել է` Մբապեն Marca-ին տված հարցազրույցում։