SPORTSWORLD.AM

Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիլի» 18-ամյա ֆուտբոլիստով

01 նոյեմբերի 2025 | 14:01:23 | 159

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» 18-ամյա կիսապաշտպան` Այուբ Բուհադդիով ։ Անգլիական ակումբը դիտարկում է նրա տրանսֆերը, հայտնում է` «Caught Offside»-ի։

Ըստ աղբյուրի  Բուհադդիի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, մասնավորապես՝ Լոնդոնի «Արսենալը»։ Սակայն «Կարմիր սատանաները» ներկայումս ամենաակտիվն են ֆրանսիացի կիսապաշտպանին հետևելու հարցում։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը Բուհադդիի վերաբերյալ որևէ առաջարկ չի արել «Լիլին»։

Ընթացիկ մրցաշրջանում Բուհադդին մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում՝ առանց որևէ գոլային փոխանցման։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: