Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «ՌԲ Զալցբուրգի» 18-ամյա` Քերիմ-Սամ Ալայբեգովիչով, տեղեկացնում է` «Defensa Central»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսը» քննարկում է բոսնիացի ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Ընդգծում է նաև «Sky Sport Germany»-ն, Ալայբեգովիչը հետաքրքրություն է ներկայացնում նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
Ալայբեգովիչը այս մրցաշրջանում մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում, խփել վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։