SPORTSWORLD.AM

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Պեդրոն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լացիոյից»։

31 հոկտեմբերի 2025 | 12:59:49 | 181

Իսպանացի հարձակվող` Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ 2025/26 մրցաշրջանի ավարտին, երբ լրանա ակումբի հետ իր գործող պայմանագիրը, կհեռանա «Լացիոյից»։

«Ես ուզում եմ, որ «Լացիոն» որակավորվի եվրոպական մրցաշարերին, իսկ հետո կգա հեռանալու ժամանակը», - Պեդրոյի խոսքերն մեջբերում է լրագրող`  Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցի իր էջում:

Պեդրոն «Լացիոյի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նախկինում 38-ամյա իսպանացի կիսապաշտպանը պաշտպանել է «Ռոմայի», «Չելսիի» և «Բարսելոնայի» գույները, որտեղ նա հինգ անգամ նվաճել է Իսպանիայի և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի տիտղոս։ Պեդրոն նաև Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի առաջնությունը և Եվրո 2012-ը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: