SPORTSWORLD.AM

«Փյունիկը» վստահ հաղթանակ է տոնում «Շիրակի» նկատմամբ

15 մարտի 2025 | 00:45:58 | 28

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 23-րդ մրցափուլի շրջանակում գործող չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունելով Գյումրիի «Շիրակ»-ին առավելության հասավ 6:1 հաշվով:

«Նռնագույնների» կազմում աչքի ընկան` Սանի Բուհարին, Մատաս Վարեյկան ով հրավիրվել է Լիտվայի ազգային հավաքական, Սերժ Դեբլեն, Թիմուր Ջիկիան, Միխայիլ Կովալենկոն և Ժոել Բոպեսուն

 

Հյուրերի կազմում` Ռոբերտ Դարբինյանը

 

Այս թիմերի միջեւ նախորդ հանդիպումը ավարտվել է` գյումրեցիների  հաղթանակով (1:0):

 

Այս խաղից հետո` Եղիշե Մելիքյանի տղաները միավորների թիվը հասցնում են 43-ի և շարունակում մնալ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում, իսկ «Շիրակը» 25 միավորով վեցերորդ տեղում է:

 

Հաջորդ տուրում «Փյունիկը» հյուր կգնա «Արարատ-Արմենիա»-ին, գյումրեցիները տանը կընդունեն առաջատար «Նոա»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: