SPORTSWORLD.AM

Լամին Յամալը կարող է վիրահատության ենթարկվել

31 հոկտեմբերի 2025 | 11:28:14 | 213

«Բարսելոնայի» թևային հարձակվող Լամին Յամալը շարունակում է անհարմարություններ զգալ սակայն ակումբը վիրահատության չի պատրաստվում, հայտնում է` «Diario Sport»-ը։

Աղբյուրի փոխանցաժ տվյալների համաձայն ֆուտբոլիստը և «Բարսելոնայի» բժշկական անձնակազմը որոշել են հրաժարվել վիրաբուժական միջամտությունից, չնայած խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ։

«Եթե անհարմարությունը շարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում, վիրահատության տարբերակը կվերանայվի Լամինի, նրա շրջապատի և ակումբի կողմից», - նշել է աղբյուրը։

Հաղորդվում է նաև, որ նա անցել է արտաքին խորհրդատվություններ՝ վիրահատության հնարավոր օգուտը գնահատելու համար: Առայժմ որոշում է կայացվել հրաժարվել դրանից, և Լամինը կշարունակի խաղալ՝ չնայած անհարմարությանը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: