SPORTSWORLD.AM

Հայաստանն ունի երկու չեմպիոն

30 հոկտեմբերի 2025 | 22:30:22 | 241

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը չեմպիոն: Նա սահմանեց նաև նոր ռեկորդ վերջին մոտեցմամբ հրելով 176 կգ ծանրաձողը:

 

Նույն քաշային կարգում հանդես եկող Նարեկ Գրիգորյանը երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը փոխչեմպիոն: Հայ ծանրորդը հրելով 175 կգ ծանրաձողը դարձավ նոր ռեկորդակիր: 71 կգ քաշային` Գոռ Սահակյանը մինչև 23 տարեկանների պայքարում նվաճեց բրոնզե մեդալ երկամարտի 327 կգ արդյունքով:

 

Հավելենք երեկ կայացած Մ23 տարեկանների պայքարում 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 267 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն 

Այս առաջնությունում առաջինն հարթակ դուրս եկավ 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ով երկամարտի 214 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն գրանցելով նոր ռեկորդ գլխավերևում պահելով 123 կգ կշռող ծանրաձողը:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: