Մադրիդի «Ռեալը» պնդում է հարձակվող` Վինիսիուսի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, չնայած նրա և ակումբի գլխավոր մարզիչ` Խաբի Ալոնսոյի միջև առկա բարդ հարաբերություններին, տեղեկացնում է` «Cadena Ser»-ը։
Մադրիդյան ակումբը չի պատրաստվում փոխել իր ծրագրերը. ակումբը դեռևս մտադիր է երկարաձգել պայմանագիրը Վինիսիուս Ժունիորի հետ և լավատեսորեն է տրամադրված այս հարցում, չնայած այն գիտակցությանը, որ խաղացողի և մարզչի միջև շփումը ներկայումս շատ բան է պահանջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսը մտածում է «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին և խնդրել է իր գործակալին նոր ակումբ գտնել իր համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1), 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո, Վինիսիուսը արտահայտել է իր դժգոհությունը Ալոնսոյի նկատմամբ և ուղղվեց դեպի թունել։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ պահեստայինների նստարան և թիմակիցների հետ դիտեց խաղի վերջին հատվածը։