SPORTSWORLD.AM

Կևին Դե Բրույնեն Նապոլիում չի խաղա առնվազն մինչև փետրվար

29 հոկտեմբերի 2025 | 23:26:55 | 155

«Նապոլիի» կիսապաշտպան` Քևին Դե Բրույնեն վնասվածքի պատճառով կբացակայի իտալական ակումբից առնվազն մինչև փետրվար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Ինտերի» դեմ Սերիա A-ի ութերորդ տուրի խաղում։

Ավելի վաղ, Սերիա A-ի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը հայտնել էր, որ բելգիացին հաջողությամբ վիրահատվել է Անտվերպենում՝ աջ ազդրի երկգլուխ ազդրային մկանի պատռվածքից հետո: Դե Բրույնեն այժմ կսկսի վերականգնողական շրջանը:

Բելգիացի կիսապաշտպանը այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, դարձել չորս գոլի երկու գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: