Հայաստանի գավաթի խաղարկության ⅛ եզրափակչում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար»-ին: «Գանձասարը» գավաթի խաղարկության շրջանակում ավելի վտանգավոր ֆուտբոլ է խաղում: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը իր ութերորդ գավաթը նվաճել էր տասը տարի առաջ դարնալով ութակի գավաթակիր:
Հանդիպման սկզբնամասում «Փյունիկը» ստեղծեց չորս գոլային պահ, սակայն չկարողացավ օգտագործել: Կարեն Բարսեղյանի գլխավորած «Գանձասարը» պաշտպանվելով ավելի ցածր դիրքից (մոտ գտնվելով սեփական տուգանային հրապարակին) ժամանակ առ ժամանակ ճնշում էր` «Նռնագույններին» ստեղծելով դիրքային գրոհներ: Հայաստանի 16-ակի չեմպիոնին հարկավոր էր արագ բացել հանդիպման հաշիվը, որը տեղի չունեցավ, որովհետև Կապանյան թիմի ֆուտբոլիստները իրենց շատ ազատ են զգում խաղադաշտում: Թիմերի միջև կայացած վերջին հանդիպումն դժվար ստացվեց` Արտակ Օսեյանի թիմին, որը հեշտացվեց` Ալեմաոյի տուգանայինից դարպասը գրավելուց հետո (31’): Այդ խաղում աջքի ընկավ նաեւ Միխայիլ Կովալենկոն (2:0):
«Փյունիկը» առաջին խաղակեսում ուներ հսկայական առավելություն տիրելով գնդակին ժամանակի 59/41% հարաբերակցությամբ: Կազմակերպեց 81 գրոհ մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ «Գանձասարը» 55 գրոհ:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» մեծ ճնշում գործադրեց, որի արդյունքում` Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստ` Մատաս Վարեյկայի և կամերունցի 29-ամյա` Մարիուս Նուբիսսիի համագործակցության արդյունքում բացում է հանդիպման հաշիվը հանդիպման 52-րդ րոպեին: Հայաստանի ութակի գավաթակիրը մոտ ինը րոպե անց կրկնապատկում է հաշիվը` Դանիիլ Կուլիկովի շնորհիվ: Ռուս 27-ամյա ֆուտբոլիստը միակ և հաղթական գոլը հեղինակեց թիմերի միջև կայացած Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրի խաղում: Այսօր խաղադաշտ դուրս եկավ գրեթե մեկ տարվա դադարից հետո` Լուկաս Վիլելան, ով վնասվածք էր ստացել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման փուլի խաղում: Երկար բացակայությունից հետո անկյունայինի խաղարկումից խաղադաշտին կարոտած բրազիլացի Վիլելան դարձնում է գոլային փոխանցման հեղինակ, ում փոխանցումից Միխայիլ Կովալենկոն եռապատկեց իր թիմի առավելությունը:
Այսպիսով «Փյունիկը» նվաճում է Հայաստանի գավաթի խաղարկության քարրորդ եզրափակչի ուղեգիր որտեղ պայքարին կմիանան գործող գավաթակիր` «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն ով հասել էր եզրափակիչ փուլ: Հավելենք այսօր կայացավ նաև «Անդրանիկ» ԲԿՄԱ» հանդիպումը որտեղ Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչը առավելության հասավ 2:0 հաշվով: