Գերմանացի կիսապաշտպան` Լոտար Մաթեուսը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե արդյոք «Բավարիայի» պահեստային դարպասապահ Յոնաս Ուրբիգը կարող է փոխարինել Մյունխենի դարպասապահ Մանուել Նոյերին ։
«Յոնաս Ուրբիգը կվերադառնա դարպասը չորեքշաբթի օրը Քյոլնում ( Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ խաղում – խմբ. ): Շաբաթ օրը Մյոնխենգլադբախում նա արդեն հասցրել էր հարմարվել մարզադաշտի մթնոլորտին, որը նման կլինի այն մթնոլորտին, որին նա կհանդիպի իր նախկին ակումբի դեմ գավաթային խաղում»:
Ուրբիգը մինչ այժմ լավ է հանդես եկել «Բավարիայում», բացառությամբ Բեռլինում մեկ սխալի ( անցյալ մրցաշրջանում «Ունիոն Բեռլինի» հետ 1-1 ոչ-ոքի՝ Չեմպիոնների լիգա ), և նա այնտեղ էր ճիշտ ժամանակին։ Նա կարող է ամեն օր սովորել Մանուել Նոյերից մարզումների ժամանակ։ Եթե Յոնասը համապատասխանաբար զարգանա, մի օր կարող է դառնալ նրա հաջորդը։ «Շտուտգարտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Նյուբելը նույնպես Նոյերի հավանական հաջորդների շարքում է, քանի որ նա դեռևս «Բավարիայում» է։ «Մնում է տեսնել, թե որքան ժամանակ Նյուբելը կհետևի այս իրավիճակին», - Մաթեուսի խոսքերն մեջբերում է` «Sky Sport Germany»-ն։
Ուրբիգը ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է երկու հանդիպում՝ բաց թողել երկու գնդակ: