SPORTSWORLD.AM

Նունո Մենդեշ. «Սկզբում պաշտպանությունում շատ ուժեղ չէի»

29 հոկտեմբերի 2025 | 18:16:23 | 161

Ֆրանսիական ՊՍԺ-ի 23-ամյա եզրային պաշտպան` Նունո Մենդեշը խոսել է իր պաշտպանության խաղի և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի այս ասպեկտի վրա ունեցած ազդեցության մասին:

«Սկզբում ես պաշտպանությունում շատ ուժեղ չէի։ Լուիս Էնրիկեն նկատեց դա և շատ օգնեց ինձ։ Նախկինում, մեն-մենակ իրավիճակներում, մի փոքր դժվար էր, քանի որ մտածում էի միայն հարձակման մասին։ Բայց նա ինձ ասաց. «Դու պետք է ավելի լավ պաշտպանվես, այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ հարձակվելու», - Մենդեսի խոսքերն է մեջբերում AFP-ն։

Մենդեսը «ՊՍԺ»-ի շարքերը համալրել է «Սպորտինգից» 2022 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դարձել երեքական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: