ՊՍԺ-ի 25-ամյա կիսապաշտպան Վիտինյան խոսել է իր նախկին թիմակցի՝ կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին ։
«Մեծ հաճույք էր նրա հետ խաղադաշտը կիսելը։ Նա շատ բազմակողմանի կիսապաշտպան է։ Նա ուներ ամեն ինչ՝ պաշտպանություն, հարձակում, տեսլական, տեխնիկա, նա բազմակողմանի էր։ Ես իսկապես վայելեցի նրա հետ խաղալը. մենք շատ լավ էինք լրացնում միմյանց։ Ափսոս, որ մենք այդքան շատ միասին չխաղացինք։ Նա իսկական կախարդ է, հիանալի կիսապաշտպան», - Վիտինյայի խոսքերն մեջբերում է` «Footmercato»-ն։
Վերատին 2012-23 թվականներին խաղացել է ֆրանսիական ՊՍԺ-ում։ 2025 թվականի ամռանից 32-ամյա իտալացին խաղում է կատարյան «Ալ-Դուհաիլ» ակումբում։