SPORTSWORLD.AM

Լուկակուն վնասվածքից կվերադառնա այս շաբաթ

29 հոկտեմբերի 2025 | 17:21:23 | 145

«Նապոլիի» 32-ամյա բելգիացի հարձակվող` Ռոմելու Լուկակուն, ով վնասվածքի պատճառով չի մասնակցել  նախամրցաշրջանային հանդիպումներից ի վեր, այս շաբաթ կվերադառնա թիմ, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում։

Հարձակվողը ձախ ազդրի մկանների լուրջ վնասվածք էր ստացել օգոստոսի 14-ին «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղում։

Լուկակուն «Նապոլի» է տեղափոխվել «Չելսիից» 2024 թվականի ամռանը՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի լավագույն ռմբարկուն էր Սերիա A-ում՝ խփելով 14 գոլ։ Նա  առաջատարն էր նաև թիմի գոլային փոխանցումների քանակով՝ 10 գոլով։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: