SPORTSWORLD.AM

Ֆերդինանդը հիացմունք հայտնեց Կասեմիրոյի խաղի համար

29 հոկտեմբերի 2025 | 14:36:48 | 138

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան` Ռիո Ֆերդինանդը գովաբանել է «Կարմիր սատանաների» կիսապաշտպան` Կազեմիրոյի պրոֆեսիոնալիզմը և բարձր մակարդակը:

«Կազեմիրո, ես շատ եմ հարգում քեզ, քննադատներին լռեցնելու և թևքերդ ծալելու համար, երբ շրջապատի մյուսները չէին ուզում։ Պարզապես հիշիր, որ այս տղան հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան», - գրել է Ֆերդինանդը  X սոցիալական ցանցի իր էջում։

Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» է 2022 թվականից: Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 133 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դարձել 19 գոլի և  13 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt.com-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 10 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: