SPORTSWORLD.AM

«ՈՒՐԱՐՏՈՒ»-Ն ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

28 հոկտեմբերի 2025 | 21:02:29 | 262

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում Երեւանի «Ուրարտու»-ն տանը ընդունեց Չարենցավանի «Վան»-ին: Այս թիմերն գավաթի խաղարկության շրջանակում հանդիպել են նաև 2021 թվականին, «Նարնջագույնների» գլխավոր մարզիչը կրկին` Ռոբերտ Արզումանյանն էր: Այդ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում` «Ուրարտու»-ն առավելության հասավ չարենցավանյան թիմի նկատմամբ և եզրափակչում զիճեց Վայոց ձորի մարզը ներկայացնող «Նորավանք»-ին:

Առաջին խաղակեսում` խաղակեսում «Ուրարտու»-ն ուներ խաղային առավելություն ստեղծեց նաև գոլային դրվագներ, որոնք պսակվում էին անհաջողության: «Վան»-ին օգնության էր հասնում նաև դարպասաձողը մինչ առաջին խաղակեսի հիմնական ժամանակի երկրորդ րոպեին` Էդիկ Վարդանյանը բացեց հանդիպման հաշիվը:

Ֆուտբոլում ամենից բարդը գոլ ընդունելն է խաղակեսի սկզբում կամ վերջում և հանդիպման 52-րդ րոպեին` Օլեգ Պոլյակով օգտվելով` Բրունո Միշելի փոխանցումից կրկնապատկում է երևանցիների առավելությունը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ` Էրիկ Փիլոյանի Էդիկ Վարդանյանի և Կարեն Մելքոնյանի եռակողմ համագործակցության արդյունքում` «Ուրարտուն» մեծացնում իր առավելությունը: 26-ամյա հայ ֆուտբոլիստին հարկավոր էր ութ րոպե դուբլի հեղինակ դարնալու համար (4:0):

Այսօր կայացավ նաև «Արաքս» «Շիրակ» հանդիպումը, որտեղ գյումրեցիները հաղթեցին 4:0 հաշվով արտագնա խաղում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: