«Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա իսպանացի կիսապաշտպան` Ռոդրին մկանային վնասվածք ստանալուց հետո վերադարձել է թիմի հետ մարզումներին՝ առաջիկա խաղերից առաջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերի էջում։
Ֆուտբոլիստը վերջերս երկարատև վերականգնողական շրջան է անցել խաչաձև կապանների վնասվածքից, որը նա ստացել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Բրենտֆորդի» դեմ խաղում։
Ռոդրին անգլիական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից՝ տեղափոխվելով Մադրիդի «Ատլետիկո»-ից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում (որոնցից վեցը՝ մեկնարկային կազմում):