SPORTSWORLD.AM

Մեթի Քեշը երկարաձգել է պայմանագիրը «Աստոն Վիլլա»-ի հետ

28 հոկտեմբերի 2025 | 14:26:09 | 257

Ասթոն Վիլայի պաշտպան Մեթի Քեշը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը «Վիլանսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Քեշը «Ուայքոմբ Ուոնդերերսի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» սան է, ինչպես նաև հանդես է եկել «Ֆորեսթերսի» կազմում՝ որպես ավագ։ Պաշտպանը «Աստոն Վիլլայում» է 2020 թվականից։ Այս ընթացքում Քեշը «Առյուծների» կազմում անցկացրել է 193 հանդիպում, դարձել 12-ական գոլի և  գոլային փոխանցման հեղինակ: «Նոթինգհեմ Ֆորեսթում» պաշտպանը ճանաչվել է 2019/2020 մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ «Բիրմինգհեմի» կազմում Քեշը նույն արդյունքին հասել է 2021/2022 մրցաշրջանում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: