Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Ջոն Վանտ Սխիպը հրապարակել է ազգային ընտրանու ֆուտբոլիստների ցանկը որոնք մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնեն նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստանի ընտրանու հետ հանդիպումներին:
Ազգային ընտրանի է վերադարձել Բրատիսլավայի «Սլովանի» ֆուտբոլիստ` Տիգրան Բարսեղյանը:
Հրավիրված ֆուտբոլիստներն են
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Վան»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը ՀՖՖ-TV-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր ընտրությունը`
«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:
Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:
Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»: Հոլանդացի 61-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը:
Լուսանկար` ՀՖՖ-ի