SPORTSWORLD.AM

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ ՀՈՅԼՈՒՆԴԻՆ

28 հոկտեմբերի 2025 | 14:07:26 | 143

Ռուբեն Ամորիմի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել դանիացի հարձակվող` Ռասմուս Հոյլունդին «Նապոլիին», տեղեկացնում է Mirror-ը։

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբը մտադիր է հարձակվողի համար ստանալ 38 միլիոն ֆունտ (43 միլիոն եվրո): Նշենք, որ դանիացու՝ «Նապոլի» թիմին վարձակալության տրամադրման պայմաններն ընդգրկում են 44 միլիոն եվրոյի չափով գնման հնարավորություն, սակայն «Կարմիր սատանաները» ցանկանում են գործարքը հնարավորինս շուտ ավարտին հասցնել: Բանակցությունները տեղի կունենան առաջիկա շաբաթներին:

Ընթացիկ մրցաշրջանում Հոյլունդը 12 խաղում դարձել է ութ գոլի և  մեկ գոլային փոխանցում՝ ինչպես դանիական ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի կազմում։ Ըստ Transfermarkt.com կայքի տվյալների՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 45 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: