Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Նոա»-ն արտագնա խաղում ուժերը կչափեց Երեւանի «Արարատ»-ի հետ:
Ալբերտ Սաֆարյանի տղաները մինչ այս ընթացիկ մրցաշրջանում երկու խաղում պարտվել է խոշոր հաշվով, որից մեկը «Ուրարտու»-ի դեմ 0:6 հաշվով:
«Նոա»-ն առաջին խաղակեսում ուներ խաղային առավելություն, սակայն միայն խաղակեսի վերջնամասում հաջողվեց բացել հանդիպման հաշիվը` Մաթեուս Այասի և Գուստավո Սանգարեի համագործակցության արդյունքում: Այսօրվա հանդիպմանը` Սանդրո Պերկովիչը հետևում էր տրիբունայից որակազրկման պատճառով:
Երկրորդ խաղակեսում հյուրերը զգոնությունը չթույլատրեցին և հանդիպման 66-րդ րոպեին Մաթեուս Այասը դարձավ դուբլի հեղինակ: Հիմնական ժամանակի վերջնամասում Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը առավելությունը կրկնապատկելուց հետո փոքր ինչ հանգիստ ֆուտբոլ, բայց այդպիսի պայմաններում` «Արարատ»-ին ավելին անել չհաջողվեց: Ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին Արտյոմ Ավանեսյանի փոխանցումից հետո Գուստավո Սանգարեն գոլային փոխանցից զատ դարձավ գոլի հեղինակ եռապատկելով իր թիմի առավելությունը: «Նոա» հաջորդ տուրում կընդունի «Արարատ-Արմենիա»-ին, «Արարատը» «Ուրարտու»-ին: