«Մանչեսթեր Յունայթեդը» Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան` Ալեքսանդր Պավլովիչին համարում է իր նոր տրանսֆերային նպատակ, տեղեկացնում է` «Caught Offside»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի անգլիական ակումբ հնարավոր տեղափոխությանը կարող է խոչընդոտել նրա գինը, քանի որ «Բավարիան» Պավլովիչին գնահատում է 80 միլիոն եվրո։ «Կարմիր սատանաները» գերմանացուն դիտարկում են որպես Կազեմիրոյի երկարաժամկետ փոխարինող։
Ընդգծվում է, որ քիչ հավանական է, որ Պավլովիչը գնվի ձմռանը, բայց տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2026 թվականի ամռանը։