Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղի ավարտից հետո կատալոնական ակումբի երիտասարդ եզրային հարձակվող Լամին Յամալի հայրը` Մունիր Նասրաուին գրառում է հրապարակել սոցիալական ցանցերում: Հանդիպումը կայացավ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որն ավարտվեց «Արքայական» թիմի հաղթանակով՝ (2:1):
«Ձեր բախտն է բերել, որ նա ընդամենը 18 տարեկան է։ Կհանդիպենք Բարսելոնայում», – գրել է Նասրաուին՝ կցելով որդու լուսանկարը, որտեղ, ակնհայտորեն, հղում է արվում Յամալի նկատմամբ: Հավելենք հանդիպումից առաջ գրառում էր կատարել նաև Հանս Ֆլիկի գլխավորած թիմի երիտասարդ ֆուտբոլիստը: