SPORTSWORLD.AM

«ՌԵԱԼԸ» ՀԱՂԹԵՑ ԷԼ ԿԼԱՍԻԿՈՅՈՒՄ

26 հոկտեմբերի 2025 | 21:49:35 | 173

Իսպանիայի Լա Լիգայի տասներորդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Կիլիան Մբապեն և խաղընկերները Լա Լիգայի վերջին հինգ խաղերում տոնել են չորս հաղթանակ և կրել մեկ պարտություն ներքին առաջնության յոթերորդ տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ արտագնա խաղում (2:5): «Բարսելոնա»-ն տոնել է երեք հաղթանակ և կրել երկու պարտություն:

Առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց և ավելի և ավելի շատ էր տիրում գնդակին: Մեծ ծավալի աշխատանք կատարեց ֆրանսիացի հարձակվող` Կիլիան Մբապեն: Մասնակցեց գրոհների կազմակերպմանը և հանդիպման 22-րդ րոպեին օգտվելով Ջուդ Բելհինգեմի կատարած փոխանցումից բացեց հանդիպման հաշիվը: «Արքակական» ակումբը երկար չմնաց հաղթողի կարգավիճակում 28-րդ րոպեին ինչպես լինում էր էլ կլասիկո ներում կատալոնացիները հավասարեցնում են հաշիվը` Ֆերմին Լոպեսի գոլի շնորհիվ:

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Ջուս Բելհինգեմը այս խաղում իր անվան դիմաց գոլային փոխանցումից զատ դառնում է գոլի հեղինակ (2:1):  Երկրորդ խաղակեսում «Սերուցքայիններն» վաստակելով 11մ հարված չկարողացավ իրացնել 26-ամյա Մբապեն: Մնացյալ ժամանակահատվածում ավելին անել չհաջողվեց: 

 Այսպիսով Մադրիդի «Ռեալը» դադարեցնում է պարտությունների շարքը էլ կլասիկոներում և 27 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 22 միավորով երկրորդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: