հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի ելույթների վերաբերյալ:"/>
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ` Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի ելույթների վերաբերյալ:
«Ինձ համար ամենակարևորը խաղի որակն է, ինչը մեզ մոտ բարելավվել է: Իհարկե, արդյունքը չափազանց կարևոր է, բայց ֆուտբոլային փոքր երկրների հավաքականների համար խաղի որակի բարելավվումը կարող է վճռորոշ լինել: Մենք ունենք նոր մարզիչ, կառուցում ենք նոր հավաքական»,- ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում 4 խաղից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է:
Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի Հունգարիայի ազգային ընտրանուն, իսկ երեք օր անց ընտրական մրցաշարը կավարտի Պորտուգալիայի դեմ արտագնա խաղով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆ` ՀՖՖ