SPORTSWORLD.AM

Ռատկլիֆը խոչընդոտեց Լևանդովսկու տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ Ամորիմը հետաքրքրված էր խաղացողով

26 հոկտեմբերի 2025 | 12:47:25 | 201

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր` Ջիմ Ռատկլիֆը խոչընդոտել է 37-ամյա լեհ հարձակվող` Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը , որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը, հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրի տրամադրած տվյալների համաձայն՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է լեհ հարձակվողով։ Պորտուգալացի մարզիչը կարծում է, որ Լևանդովսկու ժամանումը դրական ազդեցություն կունենա թիմի վրա և կօգնի մյուս խաղացողներին զարգանալ։ Սակայն Ռեթքլիֆը այլևս չի ցանկանում պայմանագիր կնքել այն խաղացողների հետ, որոնց կարիերան մոտենում է ավարտին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: