SPORTSWORLD.AM

ԵՐԿՈՒ ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

25 հոկտեմբերի 2025 | 21:01:55 | 177

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակում` Երեւանի «Փյունիկը» տանը ընդունեց Կապանի «Գանձասար»-ին: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վերջին հինգ խաղերում միավորներ վաստակել չի հաջողվել, իսկ «Փյունիկը» տոնել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն և մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:Թիմերն մինչ այս հանդիպել են չորս անգամ ու բոլոր խաղերում հաղթել է` «Փյունիկը»:

Հանդիպման սկզբնամասում ակտիվություն ցույց տվեցին` Գևորգ Տարախչյանը և խաղընկերները, սակայն սուր պահեր չիստեղծել: Կառլեն Հովհաննիսյանի վաստակած տուգանայինից 33-ամյա բրազիլացի` Ալեմաոն բացեց հանդիպման հաշիվը գործածելով իր տեխնիկան:

Երկրորդ խաղակեսում` «Փյունիկը» չհրաժարվելով իր ակտիվությունից և փոփոխելով` Միխայիլ Կովալենկոյի խաղային դիրքը` կրկնապատկեց իր թիմի առավելությունը հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: Մինչ այդ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը փնտրում էր Կապանյան թիմի դարպասը տանող ճանապարհը վտանգավոր հաշվի առկայությամբ:  Այսպիսով «Նռնագույններն» վաստակում են 19 միավոր և զբաղեցնում չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Գանձասարը» վեց միավորով ութերորդն է:

Օրվա հաջորդ խաղում «Արարատ-Արմենիա»-ն նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակում ընդունեց «ԲԿՄԱ»-ին: Ուշագրավ է այն հանգամանքը երկու թիմերն իրենց տնային հանդիպումներն անցկացնում են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, երկու թիմերին հոգեհարազատ վայրում: «Բանակայիններն» «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղերում հաջողության հասնել չի հաջողվել: 

Հանդիպման սկզբում Տուլիպայի տղաները վտանգավոր գրոհ կազմակերպեցին Սերոբյան, Էլոյան Շաղոյան եռակողմ կոմբինացիայի շնորհիվ, սակայն գնդակը շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից: «Բանակայիններն» պաշտպանության գոտում կարծես խնդիրներ ունեն, քանի որ մեկնարկային 12 րոպեների ընթացքում «Սև ու սպիտակներն» շարունակում են գրոհել` Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը: Երկու թիմերն էլ ակտիվ ֆուտբոլի կողմնակից են, բայց մարզական բախտը ժպտաց «ԲԿՄԱ»-ին: Հանդիպման 17-րդ րոպեին` Նարեկ Հովհաննիսյանի տուգանային փոխանցումից հետո` Գրենիկ Պետրոսյանը բացում է հանդիպման հաշիվը: Թիմերի միջև կայացած վերջին խաղը անհաջող էր` Արմեն Համբարձումյանի և ընկերների համար: Այդ հանդիպումը կայացավ Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրի շրջանակում և գրանցվեց ոչ-ոքի (2:2) արդյունքը:

Երկրորդ խաղակեսն թիմերը սկսեցին նույն խանդավառությամբ ինչպես առաջինը երբ` «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր գնդակին ժամանակի 61%-ին և հանդիպման 47-րդ րոպեին պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմի համակարգված գործողության արդյունքում` Արգիշտի Պետրոսյանը գրավեց սեփական դարպասը: «Արարատ-Արմենիա»-ն հաշիվը հավասարվելուց հետո ճնշումը մեծացրեց և ամեն կերպ փորձում է զարգացնել հաջողությունը երեք միավոր վաստակելու համար: Ինչպես կանխատեսելի էր հանդիպման վերջին տասնհինգ րոպեներն անցավ լարված իրավիճակում` խաղային, մրցավարական տեսանկյունից:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ փոխարինման մտած` Փոլ Այոնգոն մենապայքարում հաղթելուց հետո գրավում է «բանակայինների» դարպասը. որը հաղթական դարձավ տան տերերի համար: Գանացի ֆուտբոլիստը բացեց իր գոլերի հաշիվը նաև Ֆաստեքս Պրեմիեր Լիգայում:

29-ամյա հարձակվողը հաղթական խաղավերջում հաղթական գնդակն հեղինակել է նաեւ «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ խաղում:  Այսպիսով` «Արարատ-Արմենիա»-ն վաստակում է 24 միավոր և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, մեկ միավոր զիճելով առաջատար «Ալաշկերտ»-ին, «ԲԿՄ»-ն 11 միավորով վեցերորդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: