«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ավագ` Բրունո Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու է որոշել մնալ ակումբում այս ամռանը՝ չնայած Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի», «Ալ-Նասիրի» և «Ալ-Իթթիհադի» գայթակղիչ ֆինանսական առաջարկներին: Հաղորդվում էր, որ ակումբի աստղային խաղացող և Ֆերնանդեշի հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն , ով պայմանագիրը երկարաձգելուց հետո հնարավորություն ստացավ մասնակցելու ակումբի տրանսֆերներին, անձամբ հետաքրքրված էր «Ալ-Նասր» տեղափոխվելով:
«Մարզիչը խոսեց ինձ հետ։ Նա ասաց, որ ես դեռ նախագծի մաս եմ կազմում։ Նա ուզում էր, որ ես մնամ։ Ակումբն էլ նույնն ասաց։
Եվ ես միշտ ասել եմ, որ եթե ակումբն ասեր. «Բրունո, մենք ուզում ենք փող աշխատել, դու 30 տարեկան ես։ Մենք պետք է փող աշխատենք։ Մենք քեզ չենք տեսնում որպես ապագա նախագծի մաս» կամ նման մի բան, ես պետք է գտնեի լուծում, որը լավագույնը կլիներ ինձ և իմ ընտանիքի համար։ Եվ ես կհեռանայի։ Բայց դա բոլորովին այդպես չէր։
«Ես զգում էի, որ դեռ ակումբի ծրագրի մի մասն եմ, որ դեռ կարող եմ օգնել ակումբին հասնել ցանկացած նպատակի։ Ահա թե ինչն է ինձ ստիպել մնալ», - Ֆերնանդեշի խոսքերն մեջբերում է` «The Telegraph»-ը։
«Մանկունիացիները» ընթացիկ մրցաշրջանում չեն մասնակցում եվրոպական մրցաշարերին: Անգլիական Պրեմիեր լիգայի ութ մրցափուլից հետո` «Կարմիր սատանաները» ունեն 13 միավոր և զբաղեցնում են իններորդ տեղը: