SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպանով

25 հոկտեմբերի 2025 | 13:59:45 | 194

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ձեռք բերել «Սպորտինգի» 26-ամյա դանիացի կիսապաշտպան Մորտեն Հյուլմանին: Տեղեկացնում է` «TEAMtalk»-ը։

Անգլիայի հավաքականի մարզիչ Ռուբեն Ամորիմը արդեն աշխատել էր խաղացողի հետ Պորտուգալիայում՝ նախքան «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելը: Չնայած Հուլմանի պայմանագրում ներառված է 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ այն կարող է կրճատվել՝ հաշվի առնելով Ամորիմի հարաբերությունները իր նախկին գործատուի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 12 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: