SPORTSWORLD.AM

ԿԼ. «ՆՈԱ» Ն ՈՉ ՈՔԻ ԱՎԱՐՏԵՑ «ԿՐԱՅՈՎԱ»-Ի ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

24 հոկտեմբերի 2025 | 01:32:14 | 294

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին: Հիշեցնենք` Սանդրո Պերկովիչի տղաները լիգայի փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ առավելության հասավ խորվաթական «Ռեիկա»-ի նկատմամբ (1:0): Միակ և հաղթական գոլն հեղինակեց 27-ամյա բոսնիացի` Նարդին Մուլահուսեյնովիչը: Ռումինիայի ներկայացուցիչը մրցաշարը մեկնարկել է պարտությամբ: Այս հանդիպումը հատկանշական է` Տակուտո Օշիմայի համար: Ճապոնացի ֆուտբոլիստը մինչ «Նոա» տեղափոխությունը հանդես է եկել ռումինական թիմի կազմում: «Ունիվերսետատեա Կրայովա»-ն հիմնադրվել է ուսանողների կողմից և նրանց կազմում հանդես էին գալիս համալսարանականներ: «Կրայովա» այդպիսի կազմով կարողացավ նվաճել չեմպիոնական տիտղոսը: «ՆՈԱ»-ն այս պահին 16-րդ տեղում է, իսկ ռումինական ակումբը երրորդն է:

Ֆերեյրան և խաղընկերները ակտիվությամբ մեկնարկեցին հանդիպումը, թույլ չտալով մրցակցին մոտենալ սեփական տուգանային հրապարակի մատույցներ: Այդ մասին խոսել է` «Կրայովա»-ի գլխավոր մարզիչ` Միրել Ռադոյը նշելով` «Նոա»-ին բարդ է վերլուծել, բազմաթիվ խաղեր ենք դիտել և տրամադրվածությունն ու խաղային գործողությունները միանգամայն տարբեր են»: Ալեքսանդրու Չիկալդաուն և ընկերները առաջին խաղակեսի միջնամասում փորձում էին ճեղքել երևանյան ակումբի պաշտպանությունը, որոնք անհաջող էին: Հավելենք 28-ամյա ռումինացի` Չիկալդաուն 2021 թվականի գարնանը ժամանել է Երեւան Աշխարհի 2022 թվականի առաջնության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը որտեղ մեր ընտրանին հաղթեց 3:2 հաշվով: Այդ հանդիպմանը Ռումինիայի հավաքականը գլխավորում էր` Միրել Ռադոյը:

Հանդիպման 31-րդ րոպեին` «Նոա»-ն` Ալեն Գրգռիչի, Տակուտո Օշիմայի, Բոակեի համագործակցության արդյունքում երկու սուր գրոհ կազմակերպեց, սակայն գնդակը դարպասային գծից այն կողմ ուղարկել չհաջողվեց: Ըստ AFSCORE-ի տրամադրած վիճակագրական տվյալների մինչ 37-րդ րոպեն «Նոա»-ի դարպասին հարվածներ չկային` «Կրայովա»-ի կողմից, բայց տան տերերը Մոնդեյ Եթիմի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը:

Առաջին խաղակեսի ընթացքում` «Կրայովա» «Նոա»-ի տուգանային հրապարակի մատույցներում երկու հպում է կատարել գնդակին, որով նրանց հաջողվեց բացել հաշիվը, երևանյան թիմը կատարել է տասներկուսը նույն ժամանակահատվածում: Երկրորդ խաղակեսում` Օշիման և խաղընկերները չեն հրաժարվում իրենց խաղաոճից և այդ ժամանակ Սանդրո Պերկովիչը ասպարեզ է դուրս բերում` Նարդին Մուլահուսեյնովիչին քանի որ նրա գլխավորած թիմը սկսել էր փոխանցումներ կատարել տան տերերի տուգանային հրապարակի ուղղությամբ, որը կարող է շարունակել բոսնիացի ֆուտբոլիստը:

Մուլահուսեյնովիչի խաղադաշտ դուրս գալուց հետո Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը` սկսեց հաղթել նաև մենապայքարներում: Հանդիպման 73-րդ րոպեին խորվաթ մասնագետը դիմեց եռակի փոփոխության, կանաչ խոտածածկ դուրս բերելով` Գուդմունդուր Թորարինսոնին, Հովհաննես Համբարձումյանին և Գոռ Մանվելյանին թարմություն հաղորդելով երկու դիրքերում, որը տվեց իր արդյունքը: Դավիթ Սուալեհեն գրոհի ձախ եզրից փոխանցում ստանալով Բարդին Մուլահուսեյնովիչը հավասարեցնում է հաշիվը (1:1): Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ` «Կրայովա»-ն Գրոհների տեղատարափ սկսեց «Նոա»-ի դարպասին ավելի շատ քան ողջ խաղի ընթացքում, սակայն երեւանյան թիմի պաշտպանների ջանքերի շնորհիվ դարպասի գրավում չարձանագրվեց: Այսպիսով «Նոա»-ն վաստակում է չորս միավոր: Հայաստանի չեմպիոնը այս արդյունքը (չորս միավոր) գրանցել էր նախորդ տարի ողջ մրցաշարի ընթացքում: «Նոա»-ն հաջորդ մրցափուլում տանը կընդունի չեխական «Սիգմա»-ին, որոնք կրկին ոչ-ոքի (1:1) ավարտեցին հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: