Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Եվրոպայի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին մրցափուլի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով Ղազախստանի ընտրանուն առավելության հասավ 4:2 հաշվով:
Մեր ընտրանին չորս առաջ արտագնա խաղում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Դանիայի հավաքականի նկատմամբ և այս խաղում բավարարում էր նաև ոչ-ոքի արդյունքը հիմնական փուլի ուղեգիր համար:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և պատմության մեջ առաջին անգամ նվաճում Եվրոպայի առաջնության ուղեգիր: