Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող` Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայում խփել է 45 գոլ՝ զբաղեցնելով 17-րդ տեղը եվրոպական առաջատար մրցաշարի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում։ Անգլիացին գոլ խփեց Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում բելգիական «Բրյուգեի» դեմ 4:0 հաշվով հաղթանակի ժամանակ։
32-ամյա անգլիացին այս ցուցանիշով գերազանցեց հայտնի կոտդիվուարցի հարձակվող` Դիդիե Դրոգբային (44): Սակայն նա մրցաշարում հանդես է եկել ընդամենը 60 խաղում: «Չելսիի» նախկին հարձակվողը` Չեմպիոնների լիգայի 92 խաղ է անցկացրել: Եվրոպական գլխավոր մրցաշարում խփած գոլերի ռեկորդը պատկանում է` Կրիշտիանու Ռոնալդուին (140):
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում խփել է 20 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի գնահատված արժեքը 75 միլիոն եվրո է։