SPORTSWORLD.AM

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» Ն ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

19 հոկտեմբերի 2025 | 19:37:39 | 212

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակում Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց Մանուել Տուլիպայի «Արարատ-Արմենիա»-ին: Սա թիմերի համար առաջին հանդիպումն միջազգային դադարից հետո, մինչ այդ` Մանուել Տուլիպայի և Կարեն Բարսեղյանի տղաները հանդիպել են միմյանց, որն ավարտվել է երևանյան ակումբի առավելությամբ (0:1), միակ և հաղթական գոլը հեղինակել է` Արթուր Սերոբյանը:

 

Առաջին խաղակեսում Կապանյան ակումբը կարգապահ պաշտպանվում էր և հնարավորություն ու շատ հնարավորություններ ընձեռեց Ժիրայր Շաղոյանին և խաղընկերներին: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կփորձի ակտիվանալ և խաղալ իրեն բնորոշ ֆուտբոլը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Վասպուրակ Մինասյանը և թիմակիցները փորձեցին գրոհ կազմակերպել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը, որը պաշտպանում է` Արման Ներսեսյանը ով հինգ խաղակես անառիկ է պահում իրեն վստահված դարպասը: «Արարատ-Արմենիա»-ն ավելի շատ էր գրոհներ կազմակերպում «Գանձասար»-ի նկատմամբ, բայց պորտուգալացի մասնագետի թիմն եզրափակիչ փուլում ևս խնդիրներ ունի: Երկու թիմերին այս խաղում հաղթանակ է հարկավոր: 

 

«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակի դեպքում կարող է վստահորեն բարձրանալ երկրորդ տեղ մրցաշարային աղյուսակում և հետապնդել առաջատար «Ալաշկերտ»-ին, իսկ «Գանձասարը» բարելավել միավորների քանակը նաև առաջադիմել: Հանդիպման 72-րդ րոպեին Արայիկ Էլոյանը գրոհի ձախ եզրում փորձեց ակտիվություն հաղորդել, սակայն խաղընկերները չկարողացան արագ արձագանքել նրա փոխանցմանը: Հավելենք Էլոյանը այս միջազգային դադարի ժամանակ հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում ստացավ իր խաղաժամանակը, արդյունավետ գործողությամբ աջքի չընկավ: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից ինը րոպե առաջ փոխանցման մտած` Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվը, ով ազգային հավաքականի կազմում Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիների դեմ հանդիպումներում խաղաց 90 րոպե: Այսպիսով` «Արարատ-Արմենիա»-ն անընդմեջ երկրորդ խաղում հաղթում է` «Գանձասար»-ին նվազագույն առավելությամբ և 21 միավորով գրավում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Գանձասարը» վեց միավորով շարունակում է մնալ իններորդ տեղում: Հավելենք «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ տուրում կհանդիպի «ԲԿՄԱ»-ին, իսկ «Գանձասարը» «Փյունիկ»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: