Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակում` Վահե Գևորգյանի «Ալաշկերտը» արտագնա խաղում ուժերը կչափեց Գյումրիի «Շիրակի» հետ: Հավելենք Գևորգյանը եզրափակում սեպտեմբեր ամսվա լավագույնների եռյակը:
Հանդիպման մեկնարկային երրորդ րոպեին երևանյան ակումբը բացեց հանդիպման հաշիվը` Օլավալե Ֆառայոլայի փոխանցումից հետո` Մոմո Տուրեն գլխի հարվածով խոցեց 29-ամյա Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Հավելենք` սա Տուրեի հինգերորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, սակայն «Ալաշկերտ»-ի գլխավոր ռմբարկուն չէ: Երևանյան ակումբի կազմում ռմբարկուների ցուցակը գլխավորում է թիմի ավագ` Կարեն Նալբանդյանը ով միջազգային դադարի ընթացքում հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական: Նրա հետ միասին ազգային թիմի ճամբար ժամանել էին դարպասապահ` Արդեն Բեգլարյանը և պաշտպան Արսեն Սադոյանը: Հաշիվը բացելուց հետո` Վահե Գևորգյանի տղաները ունեցան խաղային առավելություն, որը վերածվեց երկրորդ գոլի, Մոմո Տուրեի և Կարիք Հենրիկեի համագործակցության արդյունքում` «Ալաշկերտը» կրկնապատկեց իր առավելությունը, որը Տուրեի ութերորդ գոլային փոխանցումն էր: Տան տերերը կարծես հոգեբանորեն ճնշված են, փորձեցին հաղթահարել այն, բայց բաց թողեցին ևս մեկ գնդակ, երբ կրճատվեր հաշվի տարբերությունը լիովին այլ ֆուտբոլ կարելի էր տեսնել, որը չստացվեց:
Երկրորդ խաղակեսում` Արսեն Հովհաննիսյանի գլխավորած թիմը ակտիվություն ցույց տվեց, սակայն վտանգավոր գրոհ կազմակերպել չի հաջողվում: Հանդիպման 64-րդ րոպեին` Մոմո Տուրեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով դիպավ գնդակին և վաստակեց 11մ հարված: Գնդակին մոտեցած` Ռաֆիկ Միսակյանը գրավեց Արսեն Բեգլարյանի դարպասը, որը Միսակյանի երրորդ հաջողված 11մ հարվածն էր ընթացիկ մրցաշրջանում (1:2): Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ` Դոնալդ Կոդիան կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից և ավելացված ժամանակում գյումրեցիները ոչինչ չառաջարկեցին մրցակցին:
Այսպիսով` «Ալաշկերտը» հաղթում է «Շիրակին» բարդ խաղում և 22 միավորով շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակը» վեց միավորով 9-րդ տեղում է:
Հավելենք վաղը` հոկտեմբերի 18-ին կկայանա այս մրցափուլի երկու հանդիպում: «Վանը» Չարենցավանում կընդունի «Փյունիկ»-ին և «Նոա»-«Ուրարտու»-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: