SPORTSWORLD.AM

Հայ-վրացական դիմակայություն ակումբային ֆուտբոլում

11 մարտի 2025 | 21:17:51 | 23

Ֆաստեքս Պրեմեր լիգայի առաջատար «Նոա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի Քութայիսի «Տորպեդո» ՖԱ-ի հետ:

     Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Արմավիրի «Քաղաքային մարզադաշտ»-ում ժամը 16:00:

Վրացական ակումբը 2024 թվականի փոխչեմպիոնը է: Վրաստանի Էրովնուլի լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը ակտիվում ունենալով 3 միավոր:

Անցկացրած երեք խաղում տոնել է մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն:

Հիշեցնենք նույն օրը Երևանի ժամանակով 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջոն Վանտ Սխիպի գլխավորությամբ Մեր ընտրանին կընդունի Վրաստանի ազգային թիմին Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: