Ռուսաստանի ներքին առաջնության կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան` Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» ֆուտբոլիստ` Ուսման Նդոնգի միջև կոնֆլիկտի վերաբերյալ:
Կոմիտեի ղեկավար` Արթուր Գրիգորյանցը հայտնել է, որ Նդոնգը ներողություն է խնդրել կատարվածի համար, կողմերը հարթել են կոնֆլիկտը: Նդոնգը որակազրկվել է 2 խաղով, իսկ Սպերցյանը տուգանվել 150 հազար ռուբլիով՝ «Ախմատի» ֆուտբոլիստին վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ «Ախմատի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ մրցափուլի տնային հանդիպման 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան` Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր իր նկատմամբ ռասիստական վերաբերմունքի համար: