Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հալգրիմսոնն ամփոփել է Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպումը (1:0), հայտնում է rte-ն:"/> Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին տասը ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ» ։։ SportsWorld.am
SPORTSWORLD.AM

Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին տասը ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»

15 հոկտեմբերի 2025 | 18:35:38 | 269

Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հալգրիմսոնն ամփոփել է Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպումը (1:0), հայտնում է rte-ն:

 «Պետք է խաղի ելքն ավելի վաղ վճռեինք: Դա տեղի չունեցավ, այդ պատճառով այդքան նյարդային էինք: Ես ասել է՝ հայերի դեմ խաղում 1-0 հաշիվն ինձ կբավարարի, այդպես էլ եղավ: Հազվադեպ է լինում, որ մեր դարպասն անառիկ պահենք և չշեղվենք խաղային Միգուցե հայերը լարված էին հաղթանակի հասնելու անհրաժեշտության պատճառով, բայց երբ նրանք մնացին 10 ֆուտբոլիստով, դա հանեց նրանց լարվածությունը. դարձան ավելի համարձակ: Այդ պահից հետո մրցակիցը սկսեց հաճախ գրոհել և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց»,- ասել է իսլանդացի մասնագետը:

 

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ հանդիպման 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։

Եղիշե Մելիքյանի տղաներն 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։կառուցվածքից:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: