SPORTSWORLD.AM

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

15 հոկտեմբերի 2025 | 00:54:16 | 199

Աշխարհի 2026 թվականի առաջնության ԵՎրոպական գոտու ընտրական փուլի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հյուրընկալվեց Իռլանդիայի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկում իռլանդացիները փորձեցին ճնշում գործադրել դա բնական է և նրանք ստանդարտ հարվածի իրավունք ստացավ, որը մեր ընտրանու խոցելի դրվագն է, սակայն տեղում էր` Հենրի Ավագյանը: Այս խաղում Եղիշե Մելիքյանը Լուկաս Սելարայան և Վահան Բիչախչյանին ասպարեզ դուրս չի բերել մեկնարկային րոպեներից: Հայ մասնագետի այդպիսի որոշումը կարող է ունենալ երկու բացատրություն: Մելիքյանը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել երկու ֆուտբոլիստներին, որոնք ծավալի աշխատանք կատարեցին հունգարների հետ խաղում կարելի է ասել նաև դա պայմանավորված էր երկրորդ խաղակեսում խաղն ակտիվացնելու համար: Առաջին խաղակեսի ընթացքում հետախուզական ֆուտբոլ էին խաղում փորձելով գտնել միմյանց թույլ կետերը: Ազազը և խաղընկերները երկու հարված են կատարել իսկ հայ ֆուտբոլիստները պատասխանեցին մեկով: Խաղակեսի վերջնամասում Կամո Հովհաննիսյանը գրոհի աջ եզրից փոխանցում կատարեց Էդուարդ Սպերցյանին ում հարվածը լավ չստացվեց հակառակ դեպքում մրցակիցը բավականին լուրջ խնդիր կարող էր ունենալ:

Երկրորդ խաղակեսում պատմությունը կրկնվեց` Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածեց` Ազազին, որի հետևանքով` Բենուա Բաստիան կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից «Սլովան Բրատիլավի» ֆուտբոլիստին: Իռլանդիայի հավաքականը ունենալով թվային առավելություն նետվեց գրոհի և Երևանի «Փյունիկի» դարպասապահը հրաշալի սեյֆ կատարեց և փրկեց մեր ընտրանուն վերհասաց գոլից: Հայաստանի հավաքականը մնալով տասը ֆուտբոլիստով չկարողացավ երկար դիմակայել մրցակցի ճնշմանը և հանդիպման 70-րդ րոպեին` Էվան Ֆերգյուսոնը գտավ իր պահը և խոցեց` Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Հանդիպման վերջնամասում` Հենրի Ավագյանը և ընկերները ակտիվություն ցույց տվեցին առջևում փորձելով գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը, սակայն բոլոր փորձերն պսակվեցին անհաջողության: Հիմնական ժամանակի վերջում Իռլանդիայի հավաքականը երկրորդ անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը, սակայն «Կանաչները» խաղից դուրս իրավիճակում էին, որը չվրիպեց` Բաստիենի և ընկերների աջքերից: Ըստ sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը` Հենրի Ավագյանն էլ իր կատարած աշխատանքի համար: 

F խմբի զուգահեռ Պորտուգալիա Հունգարիա խաղում գրանցվեց ոչ-ոքի (2:2) արդյունքը: Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին Երևանում կընդունի Հունգարիային, որը մեր ընտրանու համար վերջին տնային հանդիպումն է ընթացիկ մրցաշարում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: